top of page
Search

Տեխնոճամբար 2024

RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագիծը իր մասնակցությունն է ունենում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կողմից կազմակերպված «Տեխնոճամբար 2024» ցուցահանդեսին՝ ներկայացնելով նախագծային-հետազոտական երկու բաղադրիչ․

  1. Կրթական դասընթացներ

  2. Կամավորական աշխատանքներ

RippleFlow-ի կրթական դասընթացներից են «Խաղերի ստեղծումն ու անիմացիան», «Ֆիլմստեղծումն ու կինեմատոգրաֆիան»։

Խաղերի ստեղծման և անիմացիայի ակումբում մեր սովորողները կարող են զրոյական մակարդակից սկսել իրենց ուսումն ու կատարելագործումը խաղերի զարգացման ոլորտում։ Մուտք գործել խաղերի դիզայնի, կոդավորման և անիմացիայի աշխարհ և կյանքի կոչել իրենց հետաքրքիր խաղային գաղափարները: Մեր դասընթացավարների խմբի ու ստեղծագործական թիմի կողմից սովորողների համար ինտերակտիվ ու որակյալ ակուբային ծրագիր է մշակվել, որի շրջանակներում սովորողները սկզբնական գաղափար կկազմեն խաղերի և անիմացիայի աշխարհի մասին, կծանոթանան տարբեր խաղային զարգացման ծրագրերին ու կտիրապետեն դրանցից օգտվելու հմտություններին։

Ֆիլմստեղծման և կինեմատոգրաֆիայի ակումբում մեր սովորողները կարող են զրոյական մակարդակից սկսել իրենց ուսումն ու կատարելագործումը ֆիլմարտադրության ոլորտում։ Մուտք գործել լուսանկարչության, ստեղծագրության և մոնտաժի աշխարհ ու կյանքի կոչել իրենց հետաքրքիր ֆիլմային գաղափարները: Մեր դասընթացավարների խմբի ու ստեղծագործական թիմի կողմից սովորողների համար ինտերակտիվ ու որակյալ ակուբային ծրագիր է մշակվել՝ հիմնված հենց սովորողների կարիքների, ոլորտի թիրախային խնդիրների վրա, որի շրջանակում սովորողները փուլ առ փուլ կծանոթանան ֆիլմարտադրության ոլորտի ամեն մի բաղկացուցիչ օղակին․ լուսանկարչություն և տեսանկարահանում, սցենարների շարադրում, ռեժիսորություն, թատերական ու բեմական խոսք, դերասանություն, ձայնադրում և մոնտաժ։ Բոլոր մակարդակներից անցնելուց հետո սովորողները կարող են մեր նախագծային թիմի օգնությամբ իրագործել իրենց ֆիլմային և թատերական ներկայացումների ստեղծագործ գաղափարները։

RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագիծը պարբերաբար կազմակերպում և նախաձեռնում է և՛ հանրօգուտ, և՛ այլ բնույթի կամավորական աշխատանքներ երիտասարդների համար, այդ թվում՝ երկարաժամկետ և կարճաժամկետ։ Կամավորական աշխատանքների ընթացքում մենք համագործակցում ենք մի շարք կազմակերպությունների հետ և մեր փորձառությամբ կիսվում երիտասարդների, կամավորների հետ, ովքեր նույնպես իրենց ներդրումն են ունենում մի շարք երիտասարդական միջոցառումների, աշխատանքների մեջ։

Մեր կամավորությունների ընթացքում փորձ ստացած կամավորները իրենց հմտություններն ու կարողությունները զարգացնում և ներդնում են սոցիալական կյանքի մի շարք աշխատանքներում և դեպքերում։

Միանալով RippleFlow-ի կամավորական աշխատանքներին՝ դուք հնարավորություն կունենաք համատեղելու օգտակարը հաճելիի հետ և ծանոթանալու կամավորության տարբեր բնույթներին։

Դե ինչ, եթե քեզ հետաքրքրեցին մեր նախագծերը, ապա ավելին իմանալու համար, սպասում ենք քեզ «Տեխնոճամբար 2024» ցուցահանդեսին՝ մեր տաղավարում։

 
 
 

Recent Posts

See All

Comments


bottom of page