Դարձիր RippleFlow թիմի անդամ
- rippleflowcenter
- Sep 5, 2023
- 1 min read
RippleFlow-ի ակումբային գործունեությունը
RippleFlow-ի առօրյա գործունեության մասն են կազմում մեր ինտերակտիվ ու յուրահատուկ ակումբային ծրագրերը, դասընթացներն ու կուրսերը։
Նախագծի շրջանակներում դեռևս նախատեսվում է ունենալ երկու ակումբ՝ խաղերի ստեղծում և անիմացիա, ֆիլմերի ստեղծում և կինեմատոգրաֆիա։ Յուրաքանչյուր ակումբ ունի իր յուրօրինակ ուսուցման ձևը և ոճը։ Այստեղ Ձեզնից յուրաքանչյուրին տրվելու է անհատական ուշադրություն և մեր դասընթացավարներն անելու են առավելագույնը՝ անդամներին որակյալ և արդյունավետ գիտելիք ու փորձ տալու գործում։ Յուրաքանչյուր դասընթաց պարունակելու է և՛ տեսական, և՛ գործնական մասեր, ինչի արդյունքում Դուք լիովին կտիրապետեք ոլորտի հիմնական գաղտնիքներին և մեթոդներին։ Ամեն մի դասընթաց մինչև գործարկման անցնելը անցնում է փորձնական շրջան և մանրամասն կազմումից հետո միայն դասավանդվում է Ձեզ։ Եվ իհարկե, ամեն մի դասընթացի ծրագրի ավարտին, մասնակիցներին տրվելու են հավաստագրեր և համապատասխան ամփոփաթերթեր։
RippleFlow-ի արտադասընթացային գործունեությունը
Առօրյա կուրսերի դասավանդումից դուրս RippleFlow նախագիծը կազմակերպելու է նաև գիտակրթական հետազոտություններ, այցելություններ, սեմինարներ, կամավորական աշխատանքներ, կլոր սեղան-քննարկումներ, ուսումնա-ճամփորդական ծրագրեր և այլ ուսուցողական-ժամանցային նախագծեր, որոնց մասնակցության առաջնահերթությունը տրվելու է հենց մեր նախագծի անդամներին։ Այնպես որ, շտապեք գրանցվել, քանի դեռ հայտերը չեն փակվել։
Յուրաքանչյուր արտադասընթացային գործունեությունը մանրամասն մշակվելու է մեր նախագծային խմբի կողմից, որպեսզի արդյունքը լինի առավելագույնս արդյունավետ և հետաքրքիր։ Եվ յուրաքանչյուր արտադասընթացային գործունեությանը մասնակցելուց հետո մասնակիցներն ստանալու են համապատասխան հավաստագրեր։
RippleFlow-ի 1-ին անդամագրությունն ու ընդունելության կարգը
RippleFlow-ի 1-ին անդամագրությունը մեկնարկելու է հոկտեմբերի 9-ին։ Իսկ անդամագրության հայտերը փակվելու են սեպտեմբերի 17-ին, ժամը՝ 23։59-ին։ Անդամագրությանը կարող են գրանցվել 7-12-րդ դասարանցիները (12-18 տարեկաններ)։ Կարող եք գրանցվել որպես դասընթացավար կամ որպես անդամ, ընտրել Ձեր նախընտրած ակումբ(ները) և դառնալ RippleFlow-ի մեծ թիմի անդամ։
Շտապեք գրանցվել և դառնալ նորաստեղծ RippleFlow-ի անդամ, որտեղ երաշխավորված է Ձեր որակյալ կրթությունը, գաղափարների զարգացումը և հիասքանչ ժամանցի կազմակերպումը։
Comments